Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Արվեստի երանգներ, 11:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 23:00 - Արվեստի երանգներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հոգեվոր զրույցներ, 12։00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 17։00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն),
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Մեծ գաղափարներ
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մտորումներ
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Մեդիա Հոդվածներ Հարցախաղ Արտադրանք «Վէմ» ակումբ
Հեղինակ` Գայանե Ամիրաղյան
Հաղորդման ժամանակացույց
Երեքշաբթի - 11:00, 22:00
Կիրակի - 15:00
Տաղարան

«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:  

Բաժանորդագրվել
1/1
22 Հոկտեմբեր Նվիրում Արամ Քոչարյանին (մաս Ա)

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են հայ ականավոր երաժշտագետ-ֆոլկլորագետ, բանահավաք, երաժշտա-հասարակական գործիչ Արամ Քոչարյանին (1903-1977):

1/1
1/1
15 Հոկտեմբեր Միհրան Թումաճան

Հաղորդումը նվիրված է ականավոր երաժիշտ-բանահավաք և ֆոլկլորագետ, Կոմիտաս Վարդապետի սան Միհրան Թումաճանի (1890-1973) գործունեությանը։ Հաղորդման հյուրն է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, նույն ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Զավեն Թագակչյանը։

1/1
1/1
08 Հոկտեմբեր ԿՈՄԻՏԱՍԻ «ՇԱՐ ԱԿՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ (ՄԱՍ Բ)

Պատմական Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի Ակն քաղաքը նշանավոր է եղել հարուստ և բազմազան երաժշտական բանահյուսությամբ: Հայ ժողովրդական երաժշտության մի շարք հնավանդ, իրենց հայեցի նկարագիրը պահպանած նմուշներ մինչև XX դար են հասել հենց ակնեցիների շնորհիվ և նրանց միջավայրում: Այդ նմուշներից են ակնա անտունիները, որոնք միջնադարյան գուսանական հայրենների ժառանգորդն են համարվում: 1895 թ. Կոմիտասը ակնեցի Հովսեփ Ճանիկյանի երգածից գրառում է Ակնա շրջանի 25 երգեր, որոնք հրատարակվում են 1895 թ. «Շար Ակնա ժողովրդական երգերի» ժողովածուի մեջ: Այս ժողովածուի բովանդակության դիտարկմանն են նվիրված հաղորդման երկու թողարկումները:

1/1
1/1
01 Հոկտեմբեր ԿՈՄԻՏԱՍԻ «ՇԱՐ ԱԿՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ (ՄԱՍ Ա)

Պատմական Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի Ակն քաղաքը նշանավոր է եղել հարուստ և բազմազան երաժշտական բանահյուսությամբ: Հայ ժողովրդական երաժշտության մի շարք հնավանդ, իրենց հայեցի նկարագիրը պահպանած նմուշներ մինչև XX դար են հասել հենց ակնեցիների շնորհիվ և նրանց միջավայրում: Այդ նմուշներից են ակնա անտունիները, որոնք միջնադարյան գուսանական հայրենների ժառանգորդն են համարվում: 1895 թ. Կոմիտասը ակնեցի Հովսեփ Ճանիկյանի երգածից գրառում է Ակնա շրջանի 25 երգեր, որոնք հրատարակվում են 1895 թ. «Շար Ակնա ժողովրդական երգերի» ժողովածուի մեջ: Այս ժողովածուի բովանդակության դիտարկմանն են նվիրված հաղորդման երկու թողարկումները:

1/1
1/1
24 Սեպտեմբեր «Մոկաց Միրզա» վիպերգը

Հաղորդումը նվիրված է հայ վիպական բանահյուսության կատարյալ նմուշներից մեկին՝ «Մոկաց Միրզա» վիպերգին, որը մեզ հասել է Կոմիտասի գրառած տարբերակով:

1/1
1/1
17 Սեպտեմբեր «Կռունկ» երգի չորս տարբերակները

Ուշ միջնադարում ստեղծված «Կռունկ» երգը հայ պանդխտության երգերի կամ անտունիների ժանրի գլուխգործոցներից է: Իր գոյության ընթացքում այն ստացել է խորհրդանիշի իմաստ` դառնալով հայ ժողովրդի պատմական ճակատագրի գեղարվեստական ընդհանրացումը: «Կռունկ» երգը մեզ հասել է բանավոր ավանդույթով փոխանցված և 20-րդ դարում գրառված բազմաթիվ տարբերակներով, որոնցից չորսը դիտարկվում են հաղորդման ընթացքում:

1/1
1/1
10 Սեպտեմբեր Ս. Խաչին նվիրված շարականներ

Հաղորդումն անդրադառնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Խաչի տոներին և դրանց վերաբերող շարականներին։

1/1
1/1
03 Սեպտեմբեր «Կարոս խաչ» վիպերգը

Հաղորդումը նվիրված է «Կարոս խաչ» վիպերգին, որը հայ ժողովրդական երաժշտական բանահյուսության մեջ խաչի պաշտամունքի առավել ինքնատիպ ու բարձրարժեք արտացոլումներից է։

1/1
1/1
27 Օգոստոս Շիրակի երաժշտական բանահյուսությունը (մաս Բ)

Հայ ժողովրդի պատմության հնագույն փուլից սկսած՝ Շիրակի տարածաշրջանն աչքի է ընկել զարգացած ու հարուստ երաժշտական մշակույթով: Հաղորդաշարի երկու թողարկումները նվիրված են Շիրակի ժողովրդական երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման հյուրն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Հարությունյանը:

1/1
1/1
20 Օգոստոս Շիրակի երաժշտական բանահյուսությունը (մաս Ա)

Հայ ժողովրդի պատմության հնագույն փուլից սկսած՝ Շիրակի տարածաշրջանն աչքի է ընկել զարգացած ու հարուստ երաժշտական մշակույթով: Հաղորդաշարի երկու թողարկումները նվիրված են Շիրակի ժողովրդական երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման հյուրն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Հարությունյանը:

1/1
1/1
13 Օգոստոս Վերափոխում

    Առաջիկա կիրակի օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է իր հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Սուրբ Աստվածածնի ննջման կամ վերափոխման տոնը: Հաղորդումն անդրադառնում է տոնի ակունքներին, ծիսակարգի որոշ կողմերին և առանձին դրսևորումներին հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մեջ:

1/1
1/1
06 Օգոստոս Հովհաննես Երզնկացի

Հաղորդումը նվիրված է XIII դարի հայ ականավոր աստվածաբան, քերական, փիլիսոփա,  գեղագետ, բանաստեղծ և երաժիշտ Հովհաննես Երզնկացու գործունեությանը:

1/1
1/1
30 Հուլիս Գորանի

    «Գորանի» պարերգը հայ ժողովրդական երաժշտական բանահյուսության ինքնատիպ ենթատեսակներից է: Բանավոր ավանդույթով մինչև 20-րդ դարը հարատևած «գորանիների» որոշ տիպաբանական հատկանիշների բացահայտումը թույլ է տվել ֆոլկլորագետներին թեկուզև մասնակիորեն լոյս սփռել իր տեսակի մէջ եզակի այս պարերգի վրայ:

1/1
1/1
23 Հուլիս Վարդավառ

Հաղորդումը նվիրված է Քրիստոսի Պայծառակերպության տոնին (Վարդավառ): Դիտարկվում են տոնի նախաքրիստոնեական շրջանից ծագող առանձնահատկությունները, ներկայացվում են հայ հոգևոր երգարվեստի նմուշներ՝ նվիրված Վարդավառին:

1/1
1/1
16 Հուլիս Սբ Ներսես Շնորհալի (մաս Գ)

XII դարի հայ խոշորագույն մատենագիր, աստվածաբան, եկեղեցական բարենորոգիչ, բանաստեղծ և երաժիշտ սբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգությանը նվիրված հաղորդման վերջին մասը նվիրված է «Ժամագրքում» տեղ գտած նրա երգերին:

1/1
1/1
09 Հուլիս Սբ Ներսես Շնորհալի (մաս Բ)

XII դարի հայ խոշորագույն մատենագիր, աստվածաբան, եկեղեցական բարենորոգիչ, բանաստեղծ և երաժիշտ սբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգությանը նվիրված հաղորդման երկրորդ մասում անդրադարձ է կատարվում Պատարագի նրա երգասացություններին:

1/1
1/1
02 Հուլիս Սբ Ներսես Շնորհալի (մաս Ա)

Հաղորդման երեք թողարկումները նվիրված են XII դարի հայ խոշորագույն մատենագիր, աստվածաբան, եկեղեցական բարենորոգիչ, բանաստեղծ և երաժիշտ սբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգության տարբեր ճյուղերին: Առաջին թողարկումը նվիրված է Շնորհալու հեղինակած շարականներին:

1/1
1/1
25 Հունիս «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշար, հատոր VIII

Հաղորդումը ներկայացնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի կողմից հրատարակվող «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի VIII հատորը, որը ներառում է Ալաշկերտի շրջանի 55 պարերգ: Հաղորդման հյուրը Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող Մարգարիտ Սարգսյանն է, ով սույն ժողովածուի կազմողն է և նրանում ընդգրկված նմուշների նոտային վերծանությունների հեղինակը:

1/1
1/1
18 Հունիս Կոմիտաս Աղցեցու «Անձինք նուիրեալք» շարականը

Հաղորդումը ներկայացնում է Է դարի հայոց կաթողիկոս Կոմիտաս Աղցեցու՝ սբ Հռիփսիմյան նահատակ կույսերին նվիրված շարականը, որի 36 տները սկսվում են հայոց այբուբենի տառերով։

1/1
1/1
11 Հունիս Ներսես Լամբրոնացի

Հաղորդումը նվիրված է XII դարի երկրորդ կեսի երևելի քաղաքական և եկեղեցական գործիչ, աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, բանաստեղծ և երաժիշտ Ներսես Լամբրոնացուն:

1/1
1/1
28 Մայիս Հայրիկ Մուրադյան (մաս Բ)

Հաղորդումը նվիրված է հայ ժողովրդական երգարվեստի մեծագույն երախտավորներից մեկին` երգիչ, ազգագրագետ և բանահավաք Հայրիկ Մուրադյանին: Հաղորդման հյուրն է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, նույն ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ-բանահավաք Զավեն Թագակչյանը:

1/1
1/1
21 Մայիս Հայրիկ Մուրադյան (մաս Ա)

14 Մայիս Բալուի տարածաշրջանի երաժշտական բանահյուսությունը (մաս Բ)

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են պատմական Հայաստանի Տիգրանակերտի նահանգի Բալու կամ Բալահովիտ գավառի երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման համար հիմք է ծառայել Պետրոս Ալահայտոյանի «Բալուի (եւ տարածաշրջանի) երաժշտական-ազգագրական հաւաքածոյ» (Գլենդել, 2009) աշխատությունը: Երկու թողակումների ընթացքում հնչում են Բալուից սերող երգասաց Մարո Նալբանդյանի կատարումները, որոնք զետեղված են նշված աշխատությանը կից երկու ձայնասկավառակներում:

1/1
1/1
07 Մայիս Բալուի տարածաշրջանի երաժշտական բանահյուսությունը (մաս Ա)

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են պատմական Հայաստանի Տիգրանակերտի նահանգի Բալու կամ Բալահովիտ գավառի երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման համար հիմք է ծառայել Պետրոս Ալահայտոյանի «Բալուի (եւ տարածաշրջանի) երաժշտական-ազգագրական հաւաքածոյ» (Գլենդել, 2009) աշխատությունը: Երկու թողակումների ընթացքում հնչում են Բալուից սերող երգասաց Մարո Նալբանդյանի կատարումները, որոնք զետեղված են նշված աշխատությանը կից երկու ձայնասկավառակներում:

1/1
Էջ 1 2 3
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49