Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 11։00 - Սուրբ Պատարագ, 13:00 - Սուրբ Գրքի ներածություն, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 16:00 - Մտորումներ, 17:00 - Ոսկեփորիկ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Սուրբ Գրքի ներածություն, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Արվեստի երանգներ, 12:02 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 23:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 12:00 - Մտորումներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 23:00 - Մտորումներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Գրական ընտրանի, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 11:00 - Ոսկեփորիկ, 12:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 13:00 - Գրական ընտրանի, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 16:00 - Սուրբ Գրքի ներածություն, 17:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Ոսկեփորիկ, 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Աղոթքներ
Ամանոր
Երկուշաբթի 08:00, 20:00
Երեքշաբթի 08:00, 20:00
Չորեքշաբթի 08:00, 20:00
Հինգշաբթի 08:00, 20:00
Ուրբաթ 08:00, 20:00
Շաբաթ 08:00, 20:00
Կիրակի 08:00, 20:00
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ
Երկուշաբթի 10:00, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հայոց պատմության էջեր
Երկուշաբթի 14:00, 18:00
Երեքշաբթի 14:00, 18:00
Չորեքշաբթի 14:00, 18:00
Հինգշաբթի 14:00, 18:00
Ուրբաթ 14:00, 18:00
Շաբաթ 14:00, 18:00
Կիրակի 14:00, 18:00
ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Հարցեր քահանային
Երկուշաբթի 19:00
Երեքշաբթի 19:00
Չորեքշաբթի 19:00
Հինգշաբթի 19:00
Ուրբաթ 19:00
Շաբաթ 19:00
Կիրակի 19:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 22:00
Կիրակի 17:00
Ոսկեփորիկ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
Մեդիա Հոդվածներ Հարցախաղ Արտադրանք «Վէմ» ակումբ
Հեղինակ` Հասմիկ Գուլակյան
Հաղորդման ժամանակացույց
Կապ
gulakyanh@mail.ru
Ակունք

Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Բաժանորդագրվել
1/1
24 Ապրիլ Հատուցման և պահանջատիրության գիտական հիմնավորումներ

«Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» միջազգային գիտաժողովը թեմատիկ առումով եզակի էր, որովհետև առաջին անգամ էր մեզանում Հայոց ցեղասպանության համար հատուցման հարցը քննվում գիտական՝ ակադեմիական մակարդակով: Այս երևույթի պետական մեկնարկը, կարելի է ասել, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն էր, որտեղ փոքր չափաբաժնով, ինչ-որ տեղ երկյուղածորեն, բայց հստակ խոսվում է նաև հատուցման խնդրի մասին: 
Արդիականն այժմ հայոց պահանջատիրության կերպարի ձևավորումն է և այն ուղին մատնանշելը, որով պետք է անցնենք պայքարի այս փուլում: 

  • Աշոտ Մելքոնյան

 

1/1
1/1
24 Ապրիլ Մի օրագրության պատմություն

Դորա Սաքայանը գերմաներեն հրատարակել է «Նրանց քշում են դեպի անապատները…» ("Man treibt sie in die Wüste") գիրքը, որը Մեծ եղեռնի մասին իրավական արժեք ունեցող վավերագրություն է, ականատեսների վկայություններ, ցուցմունքներ, որոնք պատմության հիշողությանն են հանձնել Հայոց ցեղասպանության տարիներին Բաղդադ-Բեռլին երկաթուղու ճարտարագետ-շինարար շվեյցարացի Ֆրից Զիգրիստն ու նրա կինը՝ Կլարա Հիլթին:
Ցայսօր հրատարակվել են Հայոց ցեղասպանության բազմաթիվ օտար ականատեսների հուշագրություններ՝ տարբեր լեզուներով: Իսկ կոտորածների մասին օրագրությունները, որպես կանոն, հազվադեպ են, և այն էլ միայն որոշակի օրերի ընդգրկմամբ: 1915-17-ին՝ երեք տարի շարունակ, Կլարա Զիգրիստ-Հիլթին ամեն օր կեղեքվելով գրառել է իր տեսածն ու ապրածը:

  • Դորա Սաքայան
1/1
1/1
24 Ապրիլ Հայ պոեզիան Արցախյան շարժման՝ Եղեռնի թեմայով ցուցապաստառներում (մաս Բ)

Թե ինչու 1988-ի փետրվարյան խաղաղ ցույցերի ցուցապաստառների բովանդակությունը փոխվեց հատկապես Սումգայիթի ցեղասպանությունից հետո, ինքնին հասկանալի է: 
Մեր պայքարը սահմանադրական էր, ժողովուրդն իր ըմբոստությունն արտահայտում էր խաղաղ ցույցերի ու երթերի միջոցով, իսկ գաղափարական ընդվզումը դրսևորում էր ցուցապաստառներում, որոնց ընձեռած հարուստ նյութը ուսումնասիրության աղբյուր է հետազոտողների համար:
Ուշագրավ է ցուցապաստառների բովանդակության գեղարվեստական կողմը. հաճախ էինք այնտեղ տեսնում մեջբերումներ մեր նշանավոր մտավորականների, հատկապես բանաստեղծների չափածո խոսքից: Սա նաև խոսում է այն մասին, թե մեր գրողները որքա՜ն ճիշտ գրականություն են ստեղծել մեզ համար…

  • Հարություն Մարության
1/1
1/1
24 Ապրիլ Հայ պոեզիան Արցախյան շարժման՝ Եղեռնի թեմայով ցուցապաստառներում (մաս Ա)

Թե ինչու 1988-ի փետրվարյան խաղաղ ցույցերի ցուցապաստառների բովանդակությունը փոխվեց հատկապես Սումգայիթի ցեղասպանությունից հետո, ինքնին հասկանալի է: 
Մեր պայքարը սահմանադրական էր, ժողովուրդն իր ըմբոստությունն արտահայտում էր խաղաղ ցույցերի ու երթերի միջոցով, իսկ գաղափարական ընդվզումը դրսևորում էր ցուցապաստառներում, որոնց ընձեռած հարուստ նյութը ուսումնասիրության աղբյուր է հետազոտողների համար:
Ուշագրավ է ցուցապաստառների բովանդակության գեղարվեստական կողմը. հաճախ էինք այնտեղ տեսնում մեջբերումներ մեր նշանավոր մտավորականների, հատկապես բանաստեղծների չափածո խոսքից: Սա նաև խոսում է այն մասին, թե մեր գրողները որքա՜ն ճիշտ գրականություն են ստեղծել մեզ համար…

  • Հարություն Մարության

 

1/1
1/1
01 Հոկտեմբեր Խորին խոնարհում. Շառլ Ազնավուրի հիշատակին

Եթե 1959 թվականի Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում նրա ելույթից հետո, ինչպես գրել է ֆրանսիացի մի լրագրող, «Ֆրանսիան ազնավուրացված» էր, ապա 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Երկիր մոլորակն էր «ազնավուրացված», իսկ 2018-ի հոկտեմբերի 1-ից հետո նրա կորուստը տիեզերական է. վերջին 30 տարում իր երկրին ու ժողովրդին բաժին ընկած ճակատագրով տառապող Շառլ Ազնավուրը դարձել է վերազգային երևույթ…
Շառլ Ազնավուրին վերջին հրաժեշտի արարողությունը՝ ազգային հարգանքի տուրքը, նրա հարազատ Փարիզում կդառնա ֆրանկոֆոնիայի՝ բոլոր ժամանակների չգերազանցված միջոցառում. ողջ աշխարհն էր ֆրանսիական հեռուստատեսության շնորհիվ ուղիղ եթերում հրաժեշտ տալիս ամենահայ ֆրանսիացուն և ամենաֆրանսիացի հային…
Շնորհակալություն, Ֆրանսիա…
Mersi, la France.

  • Աելիտա Դոլուխանյան
1/1
1/1
25 Դեկտեմբեր Հայագիտությունը մեր անձնագիրն է. ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրման 75-ամյակը

1943 թվականին՝ պատերազմի ահեղ օրերին, ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հիման վրա հիմնադրվել է ՀԽՍՀ ԳԱ-ն:

1918-ին Հայաստանի մի փոքր հատվածում վերականգնվել էր հայոց պետականությունը: 1920-ին, ճիշտ է, կորցրինք այն, բայց Խորհրդային Միության կազմում ընդգրկված Խորհրդային Հայաստանն ուներ մյուս հանրապետություններին հավասար կարգավիճակ, որը նրան հնարավորություն տվեց զարգանալու բոլոր առումներով: Մեր խոսքն այսօր գիտության ոլորտի մասին է և հատկապես՝ հայագիտության:
Հայկական ակադեմիայի հիմնադրման ակունքներում հայագիտական հաստատություններն էին. նախ կազմավորվել են գրականության, լեզվի և պատմության ինստիտուտները: Ակադեմիայի նախագահն էլ, կարելի է ասել, այդ ոլորտից էր. Հովսեփ Օրբելին հնագետ էր, արևելագետ, նաև հասարակական գործիչ:
Ինչո՞ւ հատկապես հայագիտական հաստատություններով սկսեց իր գործունեությունը ՀԽՍՀ ԳԱ-ն:

  • Հենրիկ Հովհաննիսյան
  • Աշոտ Մելքոնյան
  • Վիկտոր Կատվալյան
  • Վարդան Դևրիկյան
1/1
1/1
18 Դեկտեմբեր Հնագույն քաղաքակրթություններ. ձեռագրեր և առեղծվածներ

Հնագույն ձեռագրերը հնագույն քաղաքակրթությունների վկայություններ են և հասանելի են խիստ սակավաթիվ անձանց, իսկ նրանց մեջ պարփակված ճշմարտությունները, կարելի է ասել, աշխարհի չափ հին են: Այդ իմաստնությունների որոշ մտքերի շատերս ենք ծանոթ. մարդիկ դրանք յուրացրել են դարերի ընթացքում՝ չիմանալով անգամ հեղինակների անունները, ազգությունը, հայրենիքը և այլն: Իսկ այդ մտքերը հարկավոր են բոլորին՝ անկախ ազգությունից ու մաշկի գույնից, որովհետև Երկրագնդի վրա յուրաքանչյուրն իր տեսակը պահպանելու խնդիր ունի.  այդ իմաստնությունների իմացությունը հնարավորություն կտա յուրաքանչյուրին ճիշտ կողմնորոշվելու, թացը չորից զատելու, իր ազգային տեսակը պահպանելու համար: Դրանցից դասեր պետք է քաղենք բոլորս՝ առանց բացառության, եթե, իհարկե, ուզում ենք:

  • Սերգեյ Ոսկանյան
1/1
1/1
11 Դեկտեմբեր Կարսի քաղաքացիական նահանգապետը և նրա հուշերը (մաս Բ)

Իր հուշերում Ստեփան Ղորղանյանը նկարագրել է մի ժամանակաշրջան, երբ երկրում ամեն ինչ կար՝ բացի ազգային ու պետական շահերից: Երկրում առասպելական թալանը կատարվում էր գիշատչի ախորժակով:
Կարսը մեզ համար սոսկ տեղանուն կամ նախկինում թագավորանիստ վայրի անվանում չէ: Կարսը մեզ համար նախ և առաջ արժանապատվության չափանիշ է, որը մենք կորցրել ենք, հուսամ, ժամանակավորապես… Ինչպես Վ. Հարությունյանն է ասում, «1920 թ. Հոկտեմբերի 30-ին պատմութիւնը մի հայելի դրեց հայ ժողովրդի առջև և ասաց «Հա՛յ ժողովուրդ, նայի՛ր այս հայելու մէջ, տե՛ս քո պատկերը՝ և ճանաչի՛ր ինքդ քեզ»»: Սպանիչ է: Նահանգապետը մեզ ներկայացրել է մեր հայելային անդրադարձը:
Ստեփան Ղորղանյանի հուշերը պետք է կարդա պետական մտածողություն ունեցող յուրաքանչյուր հայ: Ըստ իս՝ դրանք պետք է ուղեցույց լինեն բոլոր կարգի (օտար բառով ասած՝ ռանգի) պաշտոնյաների համար՝ այսօրվա և ապագայի, թե ինչպես չի կարելի կառավարել:

  • Վլադիմիր Հարությունյան
1/1
1/1
04 Դեկտեմբեր Կարսի քաղաքացիական նահանգապետը և նրա հուշերը (մաս Ա)


Մինչև Կարսում Ստեփան Ղորղանյանի նահանգապետ նշանակվելը, ինչպես գրում է նա իր հուշերում, «քաղաքը ոչ իշխանություն ուներ, ոչ տեր»: Բայց նրա նշանակվելուց հետո մարզում ստեղծվեց երկիշխանություն. իրեն կուսակցական համարող ռուսախոս գեներալ-նահանգապետ Հովսեփյանն իրոք պատուհաս էր երկրի համար, և Ղորղանյանը նրան մեղադրում է Կարսի անկման, այսինքն՝ պետական դավաճանության համար: Իսկ այդ ողջ ընթացքում ՀՀ կառավարությունն անպատասխան էր թողնում Ղորղանյանի անհամար բողոքներն ու դիմումները:
«Ռուս պաշտօնեաները կամ կաշառուած էին, կամ գերի դաշնակցութեան ձեռքում… Երկիրը տակնուվրայ էր լինում արտաքին և ներքին ոյժերի գրոհից»:
Ներքին թշնամի՞ն էր ավելի ուժեղ, թե՞ արտաքին…

1/1
1/1
27 Նոյեմբեր Բաղձալի տանիքի հեռանկարը. նախաձեռնություն անօթևանների համար

«Մի կտուրի տակ» ծրագիրը կիրականանա և թափ կառնի միայն ու միայն մեր ազգային միասնության արդյունքում:  Հայ մարդն իր բնօրրանում պետք է ապրի սեփական հարկի տակ՝ հպարտ ու արժանապատվորեն: Սա մեր բոլորի ցանկությունն է, «Մի կտուրի տակ» նախաձեռնությունն իրականացնողների գերխնդիրը:
Հնարավորինս ամեն ինչ անենք տարբեր պատճառներով անօթևան մեր հայրենակիցներին սատարելու համար:

Միքայել Դալլաքյան

1/1
1/1
20 Նոյեմբեր Հետհարյուրամյա վերլուծություններ. Առաջին համաշխարհային պատերազմն ու մենք (մաս Բ)

1918 թվականի նոյեմբերի 11-ին ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, սակայն հայերիս համար բավական չլուծված խնդիրներ մնացին: 100 տարի անց նույն օրը Փարիզում տեղի ունեցան հոբելյանական միջոցառումներ, որտեղ մեզ հետաքրքրողը ՀՀ-ի մասնակցության հարցն էր:
Ի՞նչ տեղի ունեցավ Փարիզում նոյեմբերի 11-ին, նաև դրան նախորդող ու հաջորդող օրերին: Պատմագիտական, քաղաքական և դիվանագիտական ի՞նչ նշանակություն ունեցավ այդ վեհաժողովը…
Փարիզում հաշտության կամ խաղաղության համաժողով տեղի է ունեցել նաև 1919-ին: Դրան հնարավոր չէ չանդրադառնալ, թեև այս վեհաժողովները համեմատելի չեն: Առանց անցյալի իմացության անհնար է ապագա ռազմավարություն մշակելը:

  • Ռաֆայել Թադևոսյան
1/1
1/1
13 Նոյեմբեր Դպրոցը մեր հանապազօրյա

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  դասախոս, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը պրոֆեսոր է, որին անչափ հետաքրքրում են մանկավարժությանն ու կրթությանն առնչվող բոլոր հարցերը: Բայց մաեստրոն սոսկ մանկավարժ չէ, նա ուսուցիչ է՝ բառիս ամենատարողունակ իմաստով, և նրա սաներով՝ Հայաստանի փոքրիկ երգիչներով, աշխարհն է հիացել: Ըստ իս՝ նրա հիմնադրած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը դպրոց է, որը նախևառաջ մա՛րդ է դաստիարակում, հա՛յ մարդ, արժանապատի՛վ հայ մարդ:
Մաեստրոյի հետ այսօր զրուցելու ենք անկախության տարիներին հանրապետությունում ձևավորված կրթական համակարգի առողջության մասին:

  • Տիգրան Հեքեքյան
1/1
1/1
06 Նոյեմբեր Հետհարյուրամյա վերլուծություններ. Առաջին համաշխարհային պատերազմն ու մենք (մաս Ա)

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից ու 1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքերը թողեցին Հայաստանի Հանրապետության տարածքն ու Կարսի մարզը. վերականգնվեց 1914 թվականի ռուս-թուրքական սահմանը։
Մուդրոսի զինադադարից օրեր անց՝ նոյեմբերի 11-ին, Կոմպիենի զինադադարով ավարտվեց պատերազմը: Զինադադարը ստորագրել են մի կողմից՝ պարտված Գերմանիան, մյուս կողմից՝ հաղթանակած երկրները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և հակագերմանական դաշինքի մյուս անդամները։ Հայաստանը, ոչ բարով, հաղթանակած երկրների դաշնակիցն էր:
 Նույն այդ հաղթանակած երկրները, այսինքն՝ առաջադեմ Եվրոպան, մի քանի օրից նշելու են Կոմպիենի զինադադարի, այսինքն՝ Առաջին համաշխարհային պատերազմի հաղթական ավարտի 100-ամյակը: Նշելու են հանդիսավորությամբ, հաստատ՝ շքեղ զորահանդեսով և այլն: Բայց այսօր ո՞վ է հիշում կամ հիշեցնում, որ այդ հաղթանակի համար առավել թանկ վճարել է հա՛յ ժողովուրդը: Արևմտահայության խլյակները ցայսօր հայրենանկ, բնավեր, տնավեր թափառում են աշխարհով մեկ՝ իրենց բազմաթիվ «ինչու»-ների պատասխանները չստացած: Բայց երբևէ նրանք կստանա՞ն դրանց պատասխանները: Ըստ իս, այո՛, եթե դառնանք պատվախնդիր, արժանապատիվ, հզոր ազգ ու պետություն և պետական մակարդակով հետամուտ լինենք մեր խնդիրների լուծմանը: Իսկ դրա հնարավորությունը մենք ունենք: Հարկավոր է ընդամենն ազգային ծրագիր և այն իրագործելու կամք, իմ չսիրած արտահայտությամբ՝ հրեաների օրինակով: Ավա՜ղ…

  • Ռաֆայել Թադևոսյան
1/1
1/1
30 Հոկտեմբեր Լեռ Կամսարն ու նրա կյանքի վեպը. Լեռ Կամսարի ծննդյան 130-ամյակը

Ինձ ծանոթ չէ որևէ այլ գրողի ինքնադիմանկար, որն իր կերպարի դրամատիկական հագեցվածությամբ, ինքնաճանաչողությամբ, ողբերգական անհատականությամբ, բարոյահոգեբանական խորքայնությամբ, աշխարհընկալումներով, քաղաքական դիրքորոշումներով և այլ հատկանիշներով այսքան ամբողջական լիներ: Գրող, երգիծաբան, որը թեև մեծ կտավի երկեր չի ստեղծել (դա էլ, հավանաբար, իր պատճառներն ունի), բայց կարողացել է փոքրիկ պատումների միջոցով համակողմանիորեն վերհանել սովետական շրջանի մեր կյանքի գրեթե բոլոր արատները, նրա ուշադրությունից չի վրիպում կյանքի ոչ մի բնագավառ: Եվ ամեն ինչ անցկացնում է իր աշխարհայացքի պրիզմայով:

  • Կարինե Մարտիրոսյան
1/1
1/1
23 Հոկտեմբեր Հայագիտական նոր աննախադեպ բացահայտումներ

Դոկտոր Ալբերտ Մուշեղյանը Հին Արևելքի լեզուներում հայտնաբերել է բազմաթիվ վկայություններ հայերենի ու հայ ժողովրդի կենցաղավարության, մետաղամշակման ու զինարվեստի վերաբերյալ: Գիտնականը եկել է այն հետևության, որ երբ մեր թվականությունից 4000 տարի առաջ շումերները Հայկական լեռնաշխարհից գաղթել են Միջագետք ու այնտեղ ստեղծել բարձր մշակույթ, իրենց գրավոր լեզվում պահպանել են տեղեկություններ հին հայրենակիցների՝ հայերի ու նրանց լեզվի վերաբերյալ: Իր նոր բացահայտումներով հայագետը ժխտում է հակագիտական այն տեսակետը, թե Վանի թագավորությունում կամ Ուրարտուում հայկական տարր գոյություն չի ունեցել։

  • Ալբերտ Մուշեղյան
1/1
1/1
09 Հոկտեմբեր Մի դրամատիկական կյանքի պատմություն

Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի դուստրերից Մարինայի ապրած կյանքի ու գործունեության և գրավոր ժառանգության ուսումնասիրությունը սպասում է իր հետազոտողին… Նա երաժիշտ էր, նկարիչ, գրող-հրապարակախոս, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր՝ իր քրոջ՝ Տատյանայի հետ: Մահից հետո նրա արխիվը տեղափոխվել է Սպենդիարյանի տուն-թանգարան, բացվել է այս տարի: Արխիվում պահված է մեծ հարստություն՝ լուսանկարներ, փաստաթղթեր, նամականի, անձնական իրեր, հեղինակային 4 գիրք, բազմաթիվ հոդվածներ: Տուն-թանգարանի աշխատակիցներն անակնկալի են եկել այդ ամենը տեսնելով:

  • Մարկ Գրիգորյան
1/1
1/1
02 Հոկտեմբեր Լեռ Կամսարի անմահության սերմերը

Համաշխարհային գրականության պատմությանը միշտ էլ ուրույն երանգ են հաղորդել գրականամերձ շրջանակների այն նվիրյալները, որոնք մի քանի համակիրներով կամ ընկերներով ստեղծել են փոքրիկ խմբեր և իրականացրել զուտ գրական ծրագրեր: Անշուշտ, դյուրին չի եղել նրանց ճանապարհը, մանավանդ եթե իրենց նպատակներն իրականացնելու համար ստիպված են եղել լուծելու նաև ֆինանսական խնդիրներ:
Մի փոքր խումբ գաղափարակիցներ, որոնց անվանում եմ Լեռ Կամսարի հոգևոր ժառանգներ՝ բանասեր Արմեն Քեշիշյանը, իրավաբան Հայկ Խեմչյանը, նկարիչ Գևորգ Մշեցի-Ջավրուշյանը, հավաքվել են հանճարեղ երգիծաբանի թոռնուհու՝ Վանուհի Թովմասյանի շուրջը և լծվել Լեռ Կամսարի անտիպ օրագրերի հրատարակման աշխատանքին:

  • Արմեն Քեշիշյան, Հայկ Խեմչյան, Գևորգ Մշեցի-Ջավրուշյան
1/1
1/1
25 Սեպտեմբեր Եղիշե Չարենց. ժամանակը, իրականությունը և մենք (մաս Բ)

Չարենցի ժամանակը ցույց տալու համար հարկավոր է ցույց տալ նրա անցած ճանապարհը՝ տարածաժամանակային հատվածում, այսինքն՝ ելակետի ու վերջնակետի միջակայքը, որը թե՛ դրամատիկ էր և թե՛ ողբերգական… Չարենցը չի կարողանում ազատվել «անհրաժարելի անցյալի» ճնշող բեռից: Նա հասկացել էր, որ հայոց մեծագույն կորուստը ժողովրդի հավաքական հանճարի փոշիացումն է, որ, Հայկ Ասատրյանի արտահայտությամբ, «հայը ժառանգական ճիգի մարդ չէ, այլ՝ պատմական յիշողութեան: Նա չի շարունակում գործը, այլ միայն ապրում՝ որպէս կատարուած փաստ»:

  • Աշոտ Ոսկանյան
1/1
1/1
18 Սեպտեմբեր Եղիշե Չարենց. ժամանակը, իրականությունը և մենք (մաս Ա)

Արժանիորեն գնահատելով նախորդ շրջանի չարենցագետների վաստակը՝ նկատենք, որ Չարենցի ստեղծագործությունը կարոտ է նորովի մեկնաբանությունների (նույնը կարելի է ասել մեր մյուս մեծ գրողների գրականության մասին). ո՛չ միայն հասարակարգ է փոխվել, այլ նաև յուրաքանչյուր սերունդ նրանց գործերում փնտրում է ի՛ր, միայն ի՛ր որոնածը և միմիայն իրեն հետաքրքրող հարցերի շրջանակում: Հենց դա է ապահովում գիտության առաջընթացը: Այս առումով չարենցագիտության ոլորտում ուշագրավ ուսումնասիրություն է կատարել փիլ. գիտ. դոկտոր Աշոտ Ոսկանյանը:
Ինչո՞ւ է փիլիսոփա գիտնականն անդրադարձել Չարենց-հանճարի ստեղծագործությանը: Ի՞նչ է որոնել ու բացահայտել Չարենցի գործերում մերօրյա հետազոտողը:

  • Աշոտ Ոսկանյան
1/1
1/1
11 Սեպտեմբեր Հանուն անօթևան հայրենակիցների կամ բաղձալի տանիքի հեռանկարը

Վերջին ամիսներին «Ֆեյսբուքում» ուշադրությունս գրավեց աննախադեպ մի նախաձեռնություն՝ «Մի կտուրի տակ» խորհրդանշական վերնագրով: Արտերկրում ժամանակավորապես ապրող  Միքայել Դալլաքյանը, որն այդ ծրագրի հեղինակն է, որոշել է բնակարաններ կառուցել հայրենաբնակ անօթևան հայրենակիցների համար:
Եվ մինչ ուրիշներն զբաղված էին և ե՛ն միմյանց արած ու չարած գործերի մասին հրապարակային ելույթներով, մեկը մյուսից հաշիվ պահանջելով, Միքայել Դալլաքյանն անբուժելի դարձած իր «հիվանդության» դեմ պայքարի դրոշ է պարզել, որը կարելի է հաղթահարել համազգային միասնությամբ՝ միայն ու միայն համատեղ ջանքերով՝ առանց նախկինների ու ներկաների տարանջատման, առանց բնօրրանում ու արտերկրում ապրողների սահմանազատման, որովհետև ծրագրի իրականացման դեպքում շահելու է հայրենաբնակ հայ մարդը, այսինքն՝ հզորանալու է հայոց հայրենիքը:

  • Միքայել Դալլաքյան
1/1
1/1
04 Սեպտեմբեր Վերակազմված հիմնարկության գործառույթները

ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը հունիսի սկզբին վերակազմավորվել է Լեզվի կոմիտեի: Վարչական այս մարմինը ստեղծվել է որպես Կառավարությանն առընթեր կառույց «Լեզվի մասին» ՀՀ օրենքի՝ 1993 թ. ընդունումից հետո և պետք է հետևեր այդ օրենքի կիրարկմանը:
Տեսչության ստեղծումն առաջին հերթին ողջունել են ՀՀ միակ պետական լեզվի անաղարտության ջատագովները: Հայտնի է, որ նախորդ հասարակարգից ժառանգել էինք օտարաբանության բավական ծանր բեռ, որից վայրկյան առաջ ձերբազատվել էր հարկավոր: Իսկ ձերբազատվել հնարավոր էր ոչ թե սրի հարվածով, այլ միայն ու միայն ճիշտ լեզվաքաղաքականության ճանապարհով, որը, որքան էլ զարմանալի է, դյուրին չէր ազգությամբ գրեթե միատարր մեր հանրապետությունում:
Պատճառները բազմաթիվ են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ…

  • Դավիթ Գյուրջինյան

 

1/1
1/1
31 Հուլիս Հետհարյուրամյա վերլուծություններ. Հայաստանի առաջին հանրապետության պատմությունից (մաս Բ)

Հայաստանի առաջին հանրապետության վարած քաղաքականության իմացությունն այսօր էլ է մեզ համար արդիական: Առաջին հանրապետությունը խորհրդարանական էր, սակայն նրա և Երրորդ հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների վարած քաղաքականությունները համեմատության բազմաթիվ եզրեր ունեն:
Հանրապետության հռչակումից հետո նախ ձևավորվեց կառավարությունը, ապա՝ օրենսդիր մարմինը՝ ՀՀ խորհրդարանը: Պարզվում է՝ ընտրակեղծիքը և ընտրակաշառքը մեր իրականության մեջ 100 տարվա պատմություն ունեն. խորհրդարանի  80 անդամից 72-ը դաշնակցականներ էին:
Սեփական պատմությունից դաս չքաղելու դեպքում հետագայում հատուցումը դաժան է լինում:

  • Ռաֆայել Թադևոսյան
1/1
1/1
24 Հուլիս Հետհարյուրամյա վերլուծություններ. Հայաստանի առաջին հանրապետության պատմությունից (մաս Ա)

Երբ հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, Թիֆլիսում և Երևանում գործում էին երկու առանձին Ազգային խորհուրդներ: Երևանի Ազգային խորհուրդը Արամ Մանուկյանի գլխավորությամբ անուրանալի գործ է կատարել: Արամ Մանուկյանի ղեկավարած Հատուկ կոմիտեն, մինչև Թիֆլիսի Ազգային խորհրդի Երևան ժամանումը՝ հուլիսի 19-ը, փաստորեն իրականացնում էր ՀՀ ժամանակավոր կառավարության գործառույթներ: Ենթադրվում էր, որ նա պետք է դառնար հանրապետության առաջին վարչապետը: Բայց նշանակվեց  Հովհաննես Քաջազնունին: 2,5 տարվա ընթացքում ՀՀ-ում փոխվել է 4 վարչապետ:

  • Ռաֆայել Թադևոսյան 
1/1
1/1
17 Հուլիս Մեծ լոռեցու հոբելյանին ընդառաջ. Հ. Թումանյան - 150 (մաս Բ)
  • Անի Եղիազարյան  

Հովհաննես Թումանյանի օրոք սկզբնավորված թումանյանագիտությունը կարևոր ճանապարհ է անցել: Արժանին մատուցելով մեր մեծերին ժամանակին Թումանյանի երկերի գիտական հրատարակությունների համար՝ ասենք, որ նոր սերնդի մասնագետները նույնպես ասելիք ունեն, հատկապես նախորդ շրջանի թումանյանագետների  աշխատանքը լրացնելու առումով… Սկսվել է Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակության վերահրատարակումը: Ինչո՞ւ է առաջացել ակադեմիական ժողովածուն վերահրատարակելու անհրաժեշտությունը: Որո՞նք են նոր հրատարակության առանձնահատկությունները: Կառուցվածքային առումով ի՞նչ փոփոխություններ են կատարվել նախկին 10-հատորյակում:

1/1
Էջ 1 2 3 4 5
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49