Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ջազ, 10:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 12:00 - Մտորումներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - ԳԱՆՁԱՍԱՐ ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍ (ՌՈՒՍԵՐԵՆ), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 23:00 - Մտորումներ, 24:00 - Ջազ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ջազ, 10:00 - Գրական ընտրանի, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 24:00 - Ջազ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ջազ, 10:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 24:00 - Ջազ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ջազ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 24:00 - Ջազ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ջազ, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 12:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 16:00 - Սուրբ Գրքի ներածություն, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Ամանոր
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Զավեշտապատումներ մեծերի կյանքից
Երեքշաբթի 10:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մտորումներ
Երկուշաբթի 09:00, 24:00
Երեքշաբթի 09:00, 24:00
Չորեքշաբթի 09:00, 24:00
Հինգշաբթի 09:00, 24:00
Ուրբաթ 09:00, 24:00
Շաբաթ 09:00, 24:00
Կիրակի 09:00, 24:00
Ջազ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Մեդիա Հոդվածներ Հարցախաղ Արտադրանք «Վէմ» ակումբ
Հեղինակ` Գրիգոր Դանիելյան (Դանիել Երաժիշտ): Կարդում են՝ Աիդա Ներսիսյանը, Սարգիս Նաջարյանը:
Հաղորդման ժամանակացույց
Երեքշաբթի - 10:00
Շաբաթ - 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն

Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:

Բաժանորդագրվել
1/1
24 Մարտ Կարոլ Շիմանովսկու միթոսները

Հաղորդումը լուսաբանում է Շիմանովսկու «Միթոսներ. երեք բանաստեղծություն ջութակի և դաշնամուրի համար» շարանվագը: Պիեսների ծրագիրը, սյուժեն քաղված է Օվիդիոսի «Մետամորֆոզներ» պոեմից: Արծարծվում են նաև բնությունն ու դիցաբանական կերպարները երաժշտության մեջ մարմնավորելու խնդիրները:

 

1/1
1/1
10 Մարտ Հաֆեզապատում

Հաղորդումը քննում է պարսկական պոեզիայի ազդեցությունն արևմտյան բանաստեղծական արվեստի վրա՝ ըստ Յոհան Գյոթեի «Արևմտաարևելյան դիվանի»։ Ներկայացվում են և վերլուծվում Հաֆեզի խոսքերով գրված՝ Ֆ. Շուբերտի և Յ. Բրամսի երգերը։ Կարևորվում է նաև արվեստի, մշակույթի առաքելությունը Արևելքի և Արևմուտքի հաշտեցման և ներդաշնակման գործում։

 

1/1
1/1
03 Մարտ Լեհական Մոցարտ

Հաղորդումը նվիրված է Ֆրեդերիկ Շոպենի կյանքին և ստեղծագործությանը: Այն անդրադառնում է նաև նրա արվեստի ողբերգականությանը, որն արտահայտվում է հայրենազուրկ արվեստագետի երկատված հոգու, կարոտակեզ սրտի ալեկոծումներով:

 

1/1
1/1
25 Փետրվար Գեորգ Ֆրիդրիխ Հենդել (մաս Բ)

Հաղորդման 2-րդ մասը լուսաբանում է Հենդելի կյանքի և ստեղծագործության լոնդոնյան շրջանը, երբ տեղի ունեցավ նրա վերելքը օրատորիայի և օպերայի ժանրերում: Հաղորդումը շարունակում է զուգահեռները Հենդելի և Բախի միջև, նշվում է նաև Հենդելի ազդեցությունն այլ կոմպոզիտորների վրա:

 

1/1
1/1
18 Փետրվար Գեորգ Ֆրիդրիխ Հենդել (մաս Ա)

Հաղորդման 1-ին մասը նվիրված է Հենդելի կյանքին և ստեղծագործությանը, նրա գործունեությանը Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում, առաջին օպերաների և օրատորիաների ստեղծման շրջանին: Զուգահեռներ են անցկացվում Հենդելի և Բախի միջև:

 

1/1
1/1
11 Փետրվար Հրեշտակի հիշատակին

Հաղորդումը նվիրված է «հրաշալի և ցնցող, ֆենոմենալ հնչյունային համակցությունների» (Ստրավինսկի) տիրակալ Ալբան Բերգի Ջութակի կոնցերտին:

 

1/1
1/1
04 Փետրվար Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ (մաս Բ)


Հաղորդման 2-րդ մասը նվիրված է Մոցարտի կյանքին և ստեղծագործությանը: Այստեղ մեջբերվում են նաև հատվածներ անվանի մոցարտագետների աշխատություններից, որոնք բացահայտում են հանճարի աշխարհայացքի, խառնվածքի, բնավորության առանձնահատկությունները, որոնք մարմնավորվել են նրա իսկ ստեղծած հերոսների կերպարներում:

 

1/1
1/1
28 Հունվար Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ (մաս Ա)

Հաղորդման առաջին մասում Մոցարտը ներկայանում է որպես ազգային ինքնագիտակցության զարթոնքի մունետիկ, օպերային և այլ ժանրերի կարծրատիպերը «պայթեցնող» նորարար, որը դասական երաժշտության «էպիկենտրոնը» Իտալիայից տեղափոխեց Գերմանիա:

 

1/1
1/1
21 Հունվար Մաեստրո Արամ Ղարաբեկյան

Հաղորդումը նվիրված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հիշատակին: Այն լուսաբանում է դիրիժորի բուռն գործունեությունը Հայաստանում և սփյուռքում, նրա դերը նվագախմբի մակարդակի  բարձրացման և Հայաստանի միջազգային համբավին նպաստելու գործում:

 

1/1
1/1
14 Հունվար Մարգարեություն և արվեստ (մաս Բ)

Հաղորդման մեջ զուգահեռ է անցկացվում աստվածաշնչյան մարգարեների և նոր ժամանակների արվեստագետների, բանաստեղծների ու փիլիսոփաների միջև, որոնց տեսիլքներում  ու ստեղծագործություններում պատկերանում են համայն մարդկության ճակատագիրն ու ապագան:

 

1/1
1/1
07 Հունվար Մարգարեություն և արվեստ (մաս Ա)

Հաղորդման առաջին մասը արվեստագետին ներկայացնում է որպես մարգարե, որն ի վերուստ օժտված է  Արարչի խոսքն ընկալելու և մարդկությանը փոխանցելու, աշխարհը սիրով միավորելու, ինչպես նաև կանխազգալու վերահաս աղետները և մարդկանց սթափեցնելու, վեհացնելու և դեպի երկինք, դեպի հավերժը հայացքն ուղղելու կարողություններով:

 

1/1
1/1
31 Դեկտեմբեր Ջուզեպպե Վերդի, «Տրավիատա»

Հաղորդումը նկարագրում է օպերայի հերոսուհու սերը և ողբերգությունը,19-րդ դարի փարիզյան վերնախավի «պերճանքը և թշվառությունը»: Հընթացս ներկայացվում է լիբրետոյի մարմնավորումը համապատասխան երաժշտաձևերի միջոցով:

 

1/1
1/1
24 Դեկտեմբեր Ծրագրայնությունը Յան Սիբելիուսի երաժշտարվեստում

Հաղորդումը լուսաբանում է Սիբելիուսի ստեղծագործական հավատամքը, ըստ որի՝ երաժշտությունը կարող է հասնել առավելագույն ազդեցության, երբ ուղղորդվում է որևէ բանաստեղծական սյուժեով, ծրագրով, այլ խոսքով ասած՝ երբ երաժշտությունը միաձուլվում է պոեզիայի հետ:

 

1/1
1/1
17 Դեկտեմբեր Բենջամին Բրիտեն. Բրիտենյան օրերը Երևանում

Հաղորդումն անդրադառնում է Բրիտենի կենսագրությանը և ստեղծագործությանը՝ նորարարական օպերաներին, գործիքային երաժշտությանը, «Պատերազմական ռեքվիեմին»: Հիշատակվում են Բրիտենյան օրերը Երևանում, առնչությունները հայ արվեստագետների հետ, Դիլիջանում Բրիտենի ստեղծած պուշկինյան երգաշարը, խմբերգերը և այլն:

 

1/1
1/1
10 Դեկտեմբեր Ֆրից Կրայսլեր, Վիեննայի հովերով համակված

Հաղորդումը ուրվագծում է ավստրիացի հանճարեղ ջութակահար Ֆրից Կրայսլերի ստեղծագործական դիմանկարը, դիտարկում նրա առանձնահատկությունները ժամանակի մեծահամբավ ջութակահարների համապատկերում:

 

1/1
1/1
03 Դեկտեմբեր Շոստակովիչի «Դիլիջանյան սիմֆոնիան»

Հաղորդումը ներկայացնում է Դմիտրի Շոստակովիչի թիվ 14 սիմֆոնիան, որը նա արարել է Դիլիջանում: Մահերգության այս գլուխգործոցը գրված է Լորկայի, Ապոլիների, Կյուխելբեկերի և Ռիլկեի բանաստեղծությունների հիման վրա:

 

1/1
1/1
26 Նոյեմբեր Ֆրանց Շուբերտ. անավարտ սիմֆոնիա, անավարտ կյանք

Հաղորդումը ներկայացնում է երաժշտական ռոմանտիզմի ու երգային սիմֆոնիզմի հիմնադիր Ֆրանց Շուբերտի ողբերգական կյանքը և ստեղծագործությունը:

 

1/1
1/1
19 Նոյեմբեր Ալան Հովհաննես

Հաղորդումը նվիրված է ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի արվեստին, որում օգտագործելով հայկական, չինական, ճապոնական, հնդկական և այլ ժողովուրդների երաժշտությունը, նվագարանները, պոեզիան՝ նա ստեղծել է իր ուրույն բազմաոճությունը:

 

1/1
1/1
12 Նոյեմբեր Յան Սիբելիուս, «Բաղդասարի խնջույքը»

Հաղորդումը ներկայացնում է կոմպոզիտորի սյուիտը, որը պատկերում է պաշարված Բաբելոնի վերջին թագավոր Բաղդասարի խրախճանքը, որտեղ Բաղդասարը հարճերի հետ միասին փառաբանում էր չաստվածներին՝ խմելով Երուսաղեմի թալանված տաճարից իր հոր՝ Նաբուգոդոնոսորի բերած ոսկե թասերից, երբ նույն գիշերը պարսկական զորքը ներխուժեց, կործանեց Բաբելոնը և սրբապիղծ թագավորին:

 

1/1
1/1
05 Նոյեմբեր Օհան Դուրյան. լեգե՞նդ, թե՞ իրականություն (մաս Գ)

Հաղորդման 3-րդ մասը նվիրված է Օհան Դուրյանի կյանքի և գործունեության վերջին՝ հայաստանյան շրջանին՝ նրա ղեկավարած Ազգային օպերայի նվագախմբի, Ազգային ռադիոյի՝ Օհան Դուրյանի անվան (վերակազմավորված) սիմֆոնիկ նվագախմբի և Մոսկվայի՝ Ստաս Նամինի հովանավորած սիմֆոնիկ նվագախմբի համերգներին:

 

1/1
1/1
01 Նոյեմբեր Սպենդիարյանի աշխարհը

Հաղորդումն ուրվագծում է Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական դիմանկարը և ներկայացնում նրա ներդրումը հայ երաժշտարվեստում:

 

1/1
1/1
29 Հոկտեմբեր Օհան Դուրյան. լեգե՞նդ, թե իրականություն (մաս Բ)

Հաղորդման 2-րդ մասը նվիրված է Օհան Դուրյանի կյանքի և գործունեության երկրորդ (արտասահմանյան) շրջանին՝ տարբեր երկրներում տեղի ունեցած համերգներին:

 

1/1
1/1
22 Հոկտեմբեր Օհան Դուրյան. լեգե՞նդ, թե իրականություն (մաս Ա)

Հաղորդման 1-ին մասը նվիրված է մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կյանքի և գործունեության առաջին շրջանին (1960-ականներ)՝ Հայաստանում և արտասահմանում կայացած համերգներին, որոնց գագաթնակետն էին Մոսկվայի Մեծ թատրոնում նրա ներկայացրած «Անուշ» օպերան, Լայպցիգի «Գեվանդհաուզ» նվագախմբի հետ կատարած Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, «Աիդա», «Լոհենգրին» և այլ օպերաները:

 

1/1
1/1
15 Հոկտեմբեր Ռիխարդ Վագներ. փառահեղ կյանքի թշվառ էջերը

Հաղորդումը ներկայացնում է Ռիխարդ Վագների կյանքի ծանր օրերը, երբ նա, աղքատությունից հուսահատված, ելք էր փնտրում, նամակներով նյութական օգնություն խնդրում կոմսուհի Էդիտ ֆոն Ռադենից, որպեսզի կարողանար պահել ընտանիքը և ավարտին հասցնել իր ստեղծագործությունները:

 

1/1
Էջ 1 2 3 4 5 6
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49