Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 23:00 - Արվեստի երանգներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 15:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 17։00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն),
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Մեծ գաղափարներ
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մտորումներ
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Մեդիա Հոդվածներ Հարցախաղ Արտադրանք «Վէմ» ակումբ
Հեղինակ` Կարեն Հալաջյան
Հաղորդման ժամանակացույց
Երեքշաբթի - 12:00, 23:00
Կիրակի - 16:00
Կապ
karen@vem.am
Մտորումներ

Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Բաժանորդագրվել
1/1
10 Դեկտեմբեր Աստծո գառ

Աստվածաշնչյան այս արտահայտությունը կենցաղում օգտագործվում է «հեզաբարո, խաղաղ, պարկեշտ, անվնաս մարդ» իմաստով:
Հովհաննես առաքյալի Ավետարանում ասվում է. «Հովհաննես Մկրտիչը տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն, և ասաց. «Ահա Աստծո Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը»:
Զոհաբերության թեման Աստվածաշնչի կարևոր թեմաներից մեկն է: Ամենից առաջ աշխարհի արարումն ինչ-որ իմաստով Արարչի կողմից զոհաբերություն է, քանի որ Նա հավիտենական երանության համար անհրաժեշտ ամեն բան Իր մեջ կրող ինքնաբավ Կեցություն է, բայց որպեսզի «տեղ տար» ուրիշ էակների, բազում արարածների, բազում աշխարհների, Բարձրյալն ասես ինքնասահմանափակվեց, ասես «նվազեցրեց» Իր ներկայությունը տիեզերքի որոշ ոլորտներից:
Հովհաննես առաքյալն ամենայն խորությամբ էր գիտակցում «Աստծո Գառ» արտահայտության զոհաբերական իմաստը: Նա Հիսուսի մասին իր ավետարանական պատմությունը սկսում է Նրան որպես Աստծո գառ ներկայացնելով, և դա Նրա ծառայության իմաստը հասկանալու բանալին է:

1/1
1/1
03 Դեկտեմբեր Անկեզ մորենի

Այս արտահայտությունն օգտագործվում է որպես անխախտության պատկերավոր սահմանում: Այն վերցված է «Ելք» գրքի 3-րդ գլխից: Մովսեսն արածեցնում էր իր աներոջ` Հոթորի` մադիանացիների քրմի ոչխարները: Նա ոչխարները տարավ անապատ ու հասավ Աստծո լեռը` Քորեբ, ուր նրան տրվեց Աստծո հայտնությունը «անկեզ մորենու» մեջ , այսինքն՝ այրվող մորենու թփում:  «Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով: Մովսեսը տեսնում էր, որ մորենին հրով վառվում էր, բայց չէր այրվում»:
Այրվող մորենու թուփը, որտեղից լսվում էր Տիրոջ ձայնը, արտակարգ բազմանիստ պատկեր է և տալիս է մեզ մտորումների առիթ:

 

1/1
1/1
26 Նոյեմբեր Անշարժանալ որպես քարե արձան

Այս արտահայտությունն օգտագործվում է հետևյալ նշանակությամբ`զարմանքից անշարժանալ, ընդարմանալ, քար կտրել։ Աբրահամի զարմիկ, Առանի որդի  Ղովտն իր հորեղբոր հետ դուրս եկավ քաղդեացիների երկրից և բնակվեց քանանացիների երկրում: Քանի որ Ղովտն ու Աբրահամը մեծ ունեցվածքի տեր էին և նրանց զբաղեցրած տարածքը չէր բավականացնում միասին ապրելու համար, նրանք խաղաղությամբ բաժանվեցին իրարից: Ղովտը հաստատվեց Սոդոմում:
Որոշ ժամանակ անց Տիրոջ հրեշտակները եկան և հայտնեցին Ղովտին, որ իրենք եկել են կործանելու այս քաղաքը, քանի որ բնակիչների աղաղակը հասել է Տիրոջը: Ղովտը պետք է լքի Սոդոմն ու հեռանա իր դուստրերի, փեսաների ու կնոջ հետ:
Արև ծագեց երկրի վրա, և Ղովտը մտավ Սեգոր: Տերը ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի և Գոմորի վրա, կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականությունը: Ղովտի կինը հետ նայեց ու դարձավ աղե արձան:

 

1/1
1/1
19 Նոյեմբեր Սոդոմ և Գոմոր

Սոդոմ և Գոմոր ասելիս պատկերացնում ենք անկարգություն, աղմուկ-աղաղակ, իրարանցում կամ ծայրագույն անբարոյականություն, հարբեցողություն: Սոդոմն ու Գոմորը Քոդողագոմորի գրաված հինգ քաղաքներից երկուսն են: Բացառությամբ Սեգոր քաղաքի՝ մնացած չորսը երկնքից թափված կրակի միջոցով ոչնչացվեցին, և սա մեզ համար ծառայում է որպես նախազգուշացում: Աբրահամն աղոթում էր Սոդոմի և Գոմորի փրկության համար, բայց նրա աղոթքն օժանդակեց միայն Ղովտի ընտանիքի փրկությանը:

1/1
1/1
12 Նոյեմբեր Քեզ համար կուռքեր մի՛ կերտիր

Այս արտաlայտությունը վերցված է Տասնաբանյա պատվիրաններից երկրորդից: Աստված սեր է, իսկ սիրո դրսևորումներից մեկը համաշխարհային ներդաշնակությունն է: Եվ այդ պատճառով այն ամենն, ինչ մարդու մեջ կապված է անհամաձայնության, հակառակասիրության հետ, Աստծո համար անցանկալի է: Եվ որպեսզի ներդաշնակություն հաստատվի ինչպես մարդու ներքին աշխարհում, այնպես էլ մարդկանց միջև եղած հարաբերություններում, Տեր Աստված հայտարարում է տասը պատվիրանները, որոնք պետք է դառնան մարդկության բարոյական ողջ ուղու սկիզբը, միջնամասն ու վերջը: Աստծո Օրենքի հիմքը հանդիսացող տասը պատվիրանները Նոր Կտակարանի համար ունեն անանց նշանակություն:

1/1
1/1
05 Նոյեմբեր Ինձ կտեսնես թիկունքից

«Ինձ կտեսնես թիկունքից» կամ կենցաղում օգտագործվող «ծոծրակդ կտեսնես, դա չես տեսնի» արտահայտությունն օգտագործվում է այն իմաստով, որ մարդ ոչ թե տեսնում է ինչ-որ բանի էությունը կամ իմանում ճշմարտությունը, այլ սահմանափակում դրա մասին միայն մակերեսային, կցկտուր տեղեկություններով: «Ելք» գրքում պատմվում է այն մասին, որ Աստված Իսրայելի ժողովրդին հայտարարում է Իր ծրագրերի մասին, այսինքն՝ երկրի վրա Իր մտադրությունների իրագործման, և, ի տարբերություն մեղսագործ ժողովրդի, միայն Մովսեսն է արժանանում այդ ծրագրերն ըմբռնելու աստվածային շնորհին:

1/1
1/1
29 Հոկտեմբեր Բաղդասարի ընթրիք

Առօրյա կյանքում  այս արտահայտությունն ունի հետևյալ իմաստները` ընդհանուր աղետի ժամանակ` աղմկալից խրախճանք, սրբապղծություն և խեղաթյուրում: Բաղդասարի կազմակերպած ընթրիքի մասին Աստվածաշնչում գրված է Դանիելի մարգարեության գրքում, ուր արտացոլված են լույսի և խավարի թագավորությունների անընդմեջ պայքարի առանձին լարված դրվագներ: Նման դրամատիկ պահերին աստվածային միջամտությունն օգնում է նաև մեզ այսօր ձեռք բերելու ոգու արիություն և հոգևոր պայքարի համար անհրաժեշտ զորություն:

 

1/1
1/1
22 Հոկտեմբեր Բաղաամի էշը

«Բաղաամի էշ» արտահայտությունն օգտագործում են, երբ հլու-հնազանդ, սակավախոս մի մարդ հանկարծ սկսում է խոսել, բողոքել: Հավանական է, որ Միջագետքի Փաթուրն քաղաքում ապրող Բաղաամը Սեմի սերնդից էր, որի ներկայացուցիչներն օժտված էին առանձնահատուկ հոգևոր շնորհներով: Ըստ երևույթին տվյալ բնակավայրը հայտնի էր նրանով, որ այնտեղ ապրում էին բախտագուշակներ, երազներ մեկնողներ, հոգետեսներ, մարգարեներ…  Բաղակի խնդրանքով Բաղաամը պետք է անիծեր իսրայելացիներին, որոնք դուրս էին եկել Անդրհորդանանից և շարժվում էին երկրի ուղղությամբ, իսկ թե ինչ ստացվեց այդ նախաձեռնությունից, դուք կիմանաք, եթե լսեք այս հաղորդումը:

1/1
1/1
15 Հոկտեմբեր Բաբելոնյան խառնաշփոթ

«Բաբելոնյան խառնաշփոթ». մենք այսպես ենք կոչում միմյանց օտար մարդկանց ամբոխը, անկարգությունը, աղմուկն ու իրարանցումը: Բայց ինչո՞ւ հենց «Բաբելոնյան խառնաշփոթ»:
 Տերն ասաց. «Սրանք մեկ ժողովուրդ են, ունեն մեկ լեզու և սկսել են այդ գործն անել: Արդ ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են: Արի իջնենք խառնենք նրանց լեզուն այնպես, որ ոչ մեկը չհասկանա իր ընկերոջ ասածը»:
Մարդկանց և ժողովուրդների միաբանությունը մեկ ընդհանուր ճշմարիտ հավատքի ներքո` Աստծո մեծագույն զորությունն ու սերն է: Եթե հպարտութունն ու ատելությունը բաժանում են մարդկանց, ապա Աստծո զորությունն առաջնորդում է նրանց դեպի միաբանութուն, և այդ պատճառով Հիսուս Քրիստոսի հիմնած Եկեղեցին մնում է աներեր:

1/1
1/1
08 Հոկտեմբեր Թող լույս լինի

«Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծոյ Հոգին շրջում էր ջրերի վրայ: Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ»: Այս տողերը կարդալիս մարդ ակամայից հարց է տալիս. «Իսկ ի՞նչ է եղել «ի սկզբանէ», աշխարհում ամեն բան ինչի՞ց է ստեղծվել»: Այդ հարցի պատասխանն էլ սկսվում է նույն խոսքից՝ «ի սկզբանէ»:
 Համաձայն Յովհաննես առաքյալի՝ Աստծո առաջին խոսքը՝ «Թող լույս լինի», Աստծո Որդու հայտնությունն ու երևան գալն է աշխարհ, ինչի մասին պատմում է ամբողջ Ավետարանը:

1/1
1/1
01 Հոկտեմբեր Անառակ որդու վերադարձը

Հաճախ անառակ որդի են անվանում այն մարդուն, ով ամեն տեսակ գարշելի արարքներ գործելուց հետո զղջում է և վերադառնում այն մարդկանց մոտ, ում նեղացրել է ու լքել: Բայց եթէ մեկին անվանում ենք անառակ որդի, չենք խոսում այն մասին, թե որքան մեղք է գործել այդ մարդը, այլ այն մասին, թե որքան է սիրում նրան հայրը և որ միշտ հնարավոր է վերադառնալ հոր մոտ: Իրականում հիմնական ուշադրությունը պետք է բևեռել ամեն բան ներող աստվածային սիրուն:

1/1
1/1
24 Սեպտեմբեր Համաշխարհային ջրհեղեղ

Դրախտից վտարվելուց հետո, սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրա: Բազմացան և մարդկանց չարագործությունները: Զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել, և տրտմեց Իր հոգու խորքում: Տեր Աստված ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ Իմ ստեղծած ամեն մի էակ»:

Նոյան տապանը ջրհեղեղից հետո նստում է Մասիս լեռան վրա: Ի դեմս Նոյի՝ ողջ մարդկությանը տրված Աստծո օրհնությունը չի սասանվել, և նրա սերունդներից ողորմությունը չի պակասել: Այդ պատճառով Նոյի հետ կապված կտակը բոլորիս համար ունի անանց նշանակություն:

1/1
1/1
17 Սեպտեմբեր Նոյան տապան

«Նոյան տապան» արտահայտությունը մեզ հիշեցնում է «Համաշխարհային ջրհեղեղը»: Վերահաս ջրհեղեղից ազատվելու համար, Աստծո հրահանգով, Նոյը եռահարկ նաև` տապան է կառուցում իր ընտանիքի, ինչպես նաև երկրի բոլոր տեսակի ցամաքային կենդանի արարածների ու թռչունների համար:

Աստված մարդկության հետ Նոյի միջոցով երկրորդ կտակն է կապում: Նոյը  պետք է դառնա մարդկության երկրորդ նախահայրը Ադամից հետոյ: Տեղի ունեցած աղետի` ջրհեղեղի հոգևոր պատճառը մարդկության մեծագույն ապականությունն էր և Աստծո պատասխան զայրոյթը:

 

1/1
1/1
10 Սեպտեմբեր Աչքի դիմաց աչք, ատամի դիմաց ատամ

«Աչքի դիմաց աչք, ատամի դիմաց` ատամ»: Վրեժխնդրության այսպիսի դաժան սկզբունքը մեզ համար, կարծես, սովորական է դարձել, սակայն Յիսուս Քրիստոսը կոչ է անում մեզ առաջնորդվել աստվածային սիրո օրենքով` ներել մեզ վնասողներին` առանց հատուցում պահանջելու:

 

1/1
1/1
03 Սեպտեմբեր Արգելված պտուղը

«Արգելված պտուղը» շարժում է մեր հետաքրքրությունը. այն մեզ քաղցր և գայթակղիչ է թվում: Աշխարհիկ գայթակղությունները մարմնի ցանկություն են, աչքերի ցանկություն, այս կյանքի ամբարտավանություն, որոնց կարելի է դիմագրավել Աստծո օգնությամբ:

1/1
1/1
27 Օգոստոս Թզենու տերև

«Թզենու տերև» է անվանվում այն խղճուկ ծածկոցը, որը մարդը գործածում է իր համար ամոթալի վիճակներում գտնվելիս: Ադամի և Եվայի ժամանակներից ի վեր մարդն ինչեր ասես, որ չի գործածել որպես թզենու տերև իր մերկությունը քողարկելու համար:

 

1/1
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49